ՌԴ-ի համար շատ կարևոր է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքեն․ Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ կնքելու խաղաղության պայմանագիրը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը.
«ՌԴ-ի համար շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքեն։ Դա կանխատեսելիության մթնոլորտ կբերի Կովկասում»-, նշել է Պեսկովը։