Նախկինները պետք է թանկացնեին տրանսպորտը, 100 դրամով անհնար է նորմալ աշխատող տրանսպորտ. Բաբկեն Թունյան (տեսանյութ)
Նախկինները պետք է թանկացնեին տրանսպորտը, 100 դրամով անհնար է նորմալ աշխատող տրանսպորտ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը՝ պտասխանելով «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ հարցին․
«Տույժ-տուգանքները փող հավաքելու միջոց չեն, դիտարկում ենք որպես կանխարգելիչ։ Նույն կառուցապատողը շինհրապարակը կահավորելու համար մեծ միջոցներ պետք է ներդնի, դրա փոխարեն իրեն ձեռնտու է 50 հազար տուգանք վճարել։ Այս դեպքում մեծ չափի տուգանքը կանխարգելիչ է։
Կայանատեղիների մասով ընդունում եմ քննադատությունը, որ եթե թանկացնում ենք, պետք է հասարակական տրանսպորտի հարցն էլ լուծենք։ Երևանի քաղաքապետարանը զուգահեռ աշխատում է այդ ուղղությամբ։ Կենտրոնում կայանման բարձր վճարը ստանդարտ է, նույն Թբիլիսիում դա գործում է։ Նպատակը Կենտրոնը բեռնաթափելն է, ոչ թե Երևանի բյուջե մեծ գումարներ բերելը։ Քաղաքական վարկանիշը պետք է մաշեցնել երկարաժամկետ օգուտ ապահովող ռեֆորմների վրա»,- նշել է Թունյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․