«Ուզում ես պայմանագրի մեջ գրենք, ուզում ես պատին գրենք, ռևանշ լինելու է, եթե Ղարաբաղի հարցը չենք լուծում». Սամվել Բաբայան. «Ազատություն» ռ/կ
Արցախը լուծարելու մասին նախագահի հրամանագիրը ուժի մեջ չէ, քանի որ չի հրապարակվել, «Ազատության» հետ զրույցում պնդեց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, խորհրդարանական «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Բաբայան. – Դուք տեսե՞լ եք այդ ստորագրած հրամանագիրը: Արցախի Սահմանադրությունն ասում է՝ նախագահի հրամանագիր գործում է հրապարակման պահից։ Հրապարակում չի եղել, վերջ, այսինքն՝ մենք քննարկում ենք մի