Իրանի ԱԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել Հայաստան կատարած իր այցից
Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, երկրի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Գրիգորյանի հետ։ Քննարկել ենք տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունների դինամիկան, ինչպես նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները։ Այս մասին X–ում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։