Ջրի խնայողության համակարգից հրաժարվողները խոշոր տուգանք կվճարեն
Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները մինչեւ մարտի 1-ը պարտավոր են ներդնել 40 տոկոս ջրի խնայողության համակարգեր: Դրա մասին դեկտեմբերի 27-ին հայտարարել է շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը: Նա հավելել է, որ հակառակ դեպքում ձկնաբուծական տնտեսությունները 7,5 հազար դոլարի տուգանք կվճարեն։