Կայացավ Հայաստանի ֆուտզալի լիգայի ֆինանսաբանկային կոնֆերենցիայի եզրափակիչ խաղը (տեսանյութ)
Հայաստանի ֆուտզալի լիգայի ֆինանսաբանկային կոնֆերենցիայի շրջանակում արդեն 2-րդ անգամ Կոնվերս Բանկն ու Արարատ Բանկը հանդիպեցին «Ֆաստեքս» ֆինանսաբանկային մրցաշարի եզրափակչում. պայքարն անզիջում էր, բայց միայն ֆուտզալի մարզադահլիճում:
«Կարող է ստեղծվել տպավորություն թե անզիջում պայքար է, բայց խաղադաշտից դուրս բոլորս ընկերներ ենք: Նման միջոցառումներն օգնում են ստեղծել ընկերական միջավայր, ստեղծել կապեր այլ բանկերի աշխատակիցների հետ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոնվերս Բանկի աշխատակից Դավիթ Յաղջյանը:
Մեզ հետ զրույցում Կոնվերս Բանկի գլխավոր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշեց՝ բանկը կարևորում է առողջ ապրելակերպն ու ընդհանրապես սպորտը.
«Մենք տեսանք, թե ինչպես բանկային ոլորտի աշխատակիցները՝ իրական կյանքում մրցակիցներ, ֆուտբոլում ցուցաբերեցին միահամուռ խաղ ու վերջում միմյանց շնորհավորեցին: Շատ հետաքրքրիր ու գեղեցիկ խաղ ստացվեց թե՛ Կոնվերս Բանկի, թե՛ Արարատ Բանկի համար»:
40 րոպե դիտարժան հանդիպում, հաշիվը՝ 4:3, հաղթանակը Արարատ Բանկինն էր: Կոնվերս Բանկի թիմը չի վհատվում. հակառակը՝ նոր ուժով ու էներգիայով լի պատրաստվելու են հաջորդ հանդիպմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: