Հաջիև. Բաքուն լուրջ խոչընդոտներ չի տեսնում Երևանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար
Բաքուն Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շփումները գնահատում է արդյունավետ և կառուցողական փոխգործակցություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Ադրբեջանական կողմը դրանք գնահատել է որպես երկու երկրների միջև խաղաղ օրակարգի