Ընդհանուր առմամբ, տարին վատը չէր․ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է 2023թվականը․
«Ընդհանուր առմամբ, վատ չէր։ Գուցե նույնիսկ մի քիչ ավելի լավ, դժգոհելու կարիք չկա: Մենք պարտվում ենք խաղը և դուրս ենք մնացել տիտղոսի համար պայքարից, մենք հաղթում ենք հանդիպումը և վերադառնում ենք դրան: Ամեն ինչ կարող է պատահել,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Մանչեսթեր Սիթին» հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։