Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճը իր հարկի տակ էր համախմբել մի քանի տասնյակ արցախցի փոքրիկների` իրարից կարոտն առնելու
Փոքրիկները Արցախի Վաղուհաս, Քոլատակ, Շահմասուր գյուղերի կիրակնօրյա դպրոցների սաներն էին` իրենց հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ: