103news.com
World News in Armenian
Январь
2024

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ներկայացնում ենք ստորև.

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, 

2023 թվականը մեր աչքի առաջ ահա հալվում է, և 2024 թվականը րոպեներ անց մեր տները կմտնի ջերմեռանդ պատանու նման: 

2023 թվականը նույնպես փակում ենք բարձր տնտեսական աճով և նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր 2023 թվականին աշխատել են, ստեղծագործել աշխատանքի մեջ, ավելացված արժեք ստեղծել և վճարել օրենքով նախատեսված հարկերը:

Նախևառաջ այդ մարդկանց շնորհիվ է, որ զինվորականների և ուսուցիչների աշխատավարձերը կրկնապատկելու հնարավորություն ենք ստացել և այսօր մեր երկրում 450-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձով ուսուցիչներ ու շարքային կազմի զինվորականներ կան: 

Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողացել ենք Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր քույրերի և եղբայրների առաջին անհրաժեշտության կարիքները հոգալ: 

Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ կարողացել ենք Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակները համապատասխանեցնել նվազագույն պարենային զամբյուղին: 

Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մարդկանց շնորհիվ է, որ երրորդ տարին անընդմեջ հունվարի 1-ից կբարձրանա գիտաշխատողների աշխատավարձը: 

Աշխատանքի մեջ ստեղծագործող, նոր գաղափարներ առաջ բերող, այդ գաղափարների իրագործման պատասխանատվությունից չվախեցող մարդկանց շնորհիվ է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 190 հազար աշխատատեղ է ստեղծվել: 

Աշխատող, աշխատանքի մեջ ստեղծագործող և օրենքով նախատեսված հարկերը վճարող այդ մարդիկ արժանի են գովասանքի ու շնորհակալության, և հույս ունեմ, որ 2024 թվականի բերած ջերմեռանդությունը նոր լիցք, նոր ուժ, նոր գաղափարներ կհաղորդի նրանց: 

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, 

Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ 6-րդ անգամ եմ Ամանորյա ուղերձով ձեզ դիմում: Եվ միասին անցած մեր այս ճանապարհին հետհայացքը ցավի, ափսոսանքի բայց և հպարտության զգացումներ է հարուցում:

Ցավի և ափսոսանքի մասին շատ ենք խոսել և խոսում, բայց Ամանորյա այս երեկոյին ուզում եմ իմ խոնարհումն ու հպարտությունն արտահայտել բոլորիդ և յուրաքանչյուրիդ հասցեին, որ անտանելի բեռներ ունենալով մեր ուսերին, կարողացանք ու կարողանում ենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը տանել անկախության ու ինքնիշխանության ամրապնդման բարդագույն ճանապարհով:    

Մեր անցած ճանապարհի մասին մտածելիս հասկանում եմ, որ այս պատմությունը սխալ և ճիշտ որոշումների ըմբռնումներից անդին է և մենք ընթանում ենք որքան էլ դաժան, բայցևայնպես միակ հնարավոր ճանապարհով, որը մեզ հնարավորություն կտա պետություն ժառանգել մեր սերունդներին: 

Այս ճանապարհի մեծ մասն անցել ենք, բայց առջևում նոր փորձություններից ու դժվարություններից ապահովագրված չենք և մեզ հարկավոր է չսասանվել, չերկմտել անկախ պետություն ունենալուևւ այդ պետությունը մեր սերունդներին ժառանգելու մեր վճռականության մեջ: 

Նաև ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ և յուրաքանչյուրիցդ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից, Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր բոլոր քույրերից ու եղբայրներից այն ցավի համար, որ վերջին տարիներին ապրել եք: 

Ներողություն խնդրում եմ ոչ այն պատճառով, որ ձեր առաջ որևէ հանցանք եմ գործել կամ թեկուզ մեկ ակնթարթ մոռացել ձեր առաջ ունեցած պատասխանատվությունն ու որևէ պարտավորություն, այլ որովհետև գիտեմ, թե ինչ եք զգում և նույնը զգում եմ ես: 

Բայց այս զգացումը որևէ կերպ չի կարող սասանել պետության ղեկավարի իմ պարտքը, որից բխում է, որ իմ բոլոր որոշումներն ու գործողությունները պետք է բխեն Հայաստանի Հանրապետության պետական շահից: Այս է պատճառը, որ ես առաջնահերթ եմ համարում մեր տարածաշրջանում մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և խորացման բանաձևեր գտնելը և շարունակելու եմ վճռականորեն ընթանալ այդ ճանապարհով՝ հանուն պետության, հանուն ապագայի, հանուն սերունդների: 

Պետության ղեկավարի պարտքից է բխում, որ անհոգնել ու անընդհատ կրկնեմ, որ մենք շատ բաներ պետք է ավելի ու ամբողջական հասկանանք, շատ բաներ պետք է նայենք ու վերանայենք՝ անշրջելիորեն հասկանալու համար, որ հայրենիքը պետությունն է: 

Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ: 

Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, վճարիր հարկերդ: 

Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, բարելավիր կրթությունդ: 

Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ, աշխատանքով կերտիր քո ու քո երկրի բարեկեցությունը, հարստացիր և հարստացրու:  

Սա է Հայաստանի Հանրապետության պետական շահը: Այն ուղենիշ ու առաջնորդող պետք է լինի բոլորիս համար և համոզված եմ՝ 2024 թվականը, այդ ջերմեռանդ պատանին, պետության ու պետական ըմբռնման խորհրդանիշ է դառնալու մեզ համար: 

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, 

Լցրեք բաժակները և հոտնկայս խմենք Հայաստանի Հանրապետության կենացը: 

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: 

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: 

The post Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации - Собянин


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации - Собянин



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Певица

Певица Наталия Иванова развернула 10-метровый триколор на Стрелке




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Две медали привезли псковички с чемпионата России по пилонному спорту

"Динамо" подало жалобу на вторую желтую карточку Маухуба в матче со "Спартаком"

В Москве состоялся чемпионат по плаванию среди команд столичного управления Росгвардии


Людмила Самсонова

Титулы Самсоновой и Хромачёвой, неудача Касаткиной и прорыв Качмазова: как российские теннисисты проводят турниры в Азии



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Путешественник из Москвы доехал до Томска маршрутом, повторяющим кардиограмму



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России