Ընդդիմությունն ու իշխանությունն անցել են փոխգործակցության ռեժիմի, իմփիչմենթ չեն սկսում․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
Ընդդիմությունն ու իշխանությունն անցել են փոխգործակցության ռեժիմի, իմփիչմենթ չեն սկսում։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը․
«Մրցակցության հանձնաժողովում ընդդիմության թեկնածուին ընտրելը, Սեյրան Օհանյանի հանդիպումը Կոնջորյանի հետ, Ալեն Սիմոնյանի և Հրաչյա Հակոբյանի հայտարարությունները ընդդիմության հետ կառուցողական հարաբերությունների մասին, դրա հերթական վկայությունն են։
Փաշինյանն արտահերթ ընտրություն անցկացնելու մոտիվացիա չունի, առանց դրա էլ իշխանություն ունի, իշխանությունը վտանգված չէ։ Արտահերթ ընտրությունը հետաքրքիր է Արևմուտքին՝ ԱԺ-ում արևմտամետ ուժեր ունենալու համար։ Այդ պարագայում Փաշինյանը չի հավաքի 50 պլյուս տոկոս ձայն, կձևավորվի արևմտամետ կոալիցիա, իշխանությունը ստիպված կլինի իրագործել ծրագիրը ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին»,- նշել է Ղազարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․