Հայտնի է՝ որքան բաց կթողնի Բարսելոնայի պաշտպանը վնասվածքի պատճառով
Ալեքս Բալդեն այս մրցաշրջանում այլևս չի խաղա։
«Բարսելոնան» հաստատել է, որ 20-ամյա պաշտպանը երկգլուխ մկանի ջլի վնասվածք է ստացել: Առաջիկա օրերին նա վիրահատվելու է։
Նախկինում հաղորդվում էր, որ վիրահատական միջամտության դեպքում ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։
Այս մրցաշրջանում Բալդեն Լա Լիգայում անցկացրել է 18 հանդիպում։