Ադրբեջանը Թուրքիայից Akıncı նոր հարվածային ԱԹՍ-ներ է գնել
Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայից Akıncı նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել, և դրանք արդեն ընդունել են երկրի ռազմաօդային ուժերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թուրքական Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը X-ի իր միկրոբլոգում էջում կիսվել է Ադրբեջանում թուրքական Akıncı ԱԹՍ-ների համար նոր անգարի բացման մասին հրապարակմամբ: Բայրաքթարը լուսանկարներ է հրապարակել բացման արարողությունից, որտեղ ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա որդին ՝ […]
The post Ադրբեջանը Թուրքիայից Akıncı նոր հարվածային ԱԹՍ-ներ է գնել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
Ադրբեջանի Հանրապետությունը Թուրքիայից Akıncı նոր հարվածային անօդաչու թռչող սարքեր է գնել, և դրանք արդեն ընդունել են երկրի ռազմաօդային ուժերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, թուրքական Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուկ Բայրաքթարը X-ի իր միկրոբլոգում էջում կիսվել է Ադրբեջանում թուրքական Akıncı ԱԹՍ-ների համար նոր անգարի բացման մասին հրապարակմամբ:
Բայրաքթարը լուսանկարներ է հրապարակել բացման արարողությունից, որտեղ ներկա են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա որդին ՝ Հեյդար Ալիևը:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նորակառույց անգարը նախատեսված է տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև վերջերս ընդունված Akıncı հարվածային ԱԹՍ-ների և այլ ավիացիոն-տեխնիկական միջոցների տեղակայման համար:
The post Ադրբեջանը Թուրքիայից Akıncı նոր հարվածային ԱԹՍ-ներ է գնել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.