Աֆրիկայի ազգերի գավաթ․ Կոտ դ’ Իվուարը եզրափակչում հաղթեց Նիգերիային
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակչում Կոտ դ’ Իվուարը մրցում էր Նիգերիայի հավաքականի հետ։ Հանդիպումն ավարտվեց մրցաշարն ընդունող երկրի՝ Կոտ դ’իվուարի հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Առաջին կեսում Նիգերիայից հաշիվը բացեց Ուիլյամ Տրոստ-Էկոնգը։ 62-րդ րոպեին Ֆրանկ Կեսյեն հավասարեցրեց խաղի հաշիվը։
81-րդ րոպեին Սեբաստիան Հալերի խփած գոլը հաղթանակ պարգևեց Կոտ դ’ Իվուարի հավաքականին։