Նավալնիի մահվան պատասխանատուն Պուտինն է. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։
Բայդենն ասել է, որ նույնիսկ բանտում Նավալնին շարունակել է ճշմարտությունն ասել։
«Ռուսաստանի իշխանությունները կպատմեն իրենց պատմությունը։ Բայց հիշեք, Նավալնիի մահվան պատասխանատուն Պուտինը է»,- ասել է Բայդենը։
Բայդենը նաև հավելել է, որ այժմ ժամանակն է, որ ամերիկացի քաղաքական գործիչները կարևոր որոշում կայացնեն և շարունակեն օգնել Ուկրաինային, որը շարունակում է դիմակայել Ռուսաստանին։