«Վանաձոր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ ՄԻՊ չհայտարարված այցերի ընթացքում արձանագրված խնդիրների կապակցությամբ գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները փետրվարի 28-ին և 29-ին չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված, այդ թվում՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ իրականացնող անձանց հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատությունից զրկված անձինք հարցեր են բարձրացրել խցերում