Փափուկ բարձ են դնում «խոպանչիների» գլխի տակ. Ինչո՞ւ են ամեն գնով ուզում հասանելիություն ստանալ քաղաքացիների բանկային հաշիվներին
Իշխանությունները համատարած ավելացնում են քաղաքացիների հարկային պարտավորությունները, օր ու մեջ նոր բեռ են դնում։ Դա անում են՝ ինչպես բացահայտ, այնպես էլ՝ թաքնված։ Երբ տեսնում են, որ բացահայտ չի ստացվում, քողարկված են անում։ Այնպես են անում, որ մարդիկ գլխի չընկնեն, թե ինչն՝ ինչի մասին է։ Օրենքներն են փոխում, նորերն են ընդունում, բայց վերջում ամեն ինչ կոտրում են քաղաքացիների գլխին։