Գվարդիոլան ասել է` արդյոք Սիթիի հետ ՉԼ-ն հաղթելն ավելի մեծ ձեռքբերում է, թե՝ Բարսայի հետ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե արդյոք անգլիական ակումբի հետ Չեմպիոնների լիգայում հաղթելն ավելի մեծ ձեռքբերում է, քան իսպանական «Բարսելոնայի» հետ։
«Ոչ, չէի ասի, այլապես ես կխաթարեմ այն, ինչին մենք հասել ենք «Բարսելոնայում»: Ես չեմ ասում. «Այս մրցանակն ավելի լավն է, քան նախորդները»: Յուրաքանչյուր պահ առանձին պահ է: Կարծում եմ, երբ ես «Բարսելոնայում» կամ «Բավարիայում» էի, նվաճած յուրաքանչյուր տիտղոս տարբերվում էր: Դա ինքն իրեն չի տրվում։ Քո յուրաքանչյուր քայլը շատ դժվար է, և դու պետք է այնտեղ լինես ճիշտ պահին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բարսելոնայի» հետ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան (2008/2009 և 2010/2011 մրցաշրջաններում)։ Անցած մրցաշրջանում իսպանացի մասնագետն առաջնորդեց «Մանչեսթեր Սիթիին» պատմության մեջ առաջին հաղթանակին այս մրցաշարում։