Աշխարհում ծածկագրող-շորթող կիբեռխմբերի թիվն աճել է 30%, դրանց զոհերի թիվը՝ 70%-ով
Շորթող ծրագրերի միջոցով թիրախային գրոհներ իրականացնող կիբեռխմբերի թիվը 2023-ին 2022-ի համեմատ աշխարհում աճել է 30%, իսկ դրանց զոհերի թիվը՝ 70%-ով։ Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ շորթող ծրագրերի օգտագործմամբ թիրախային գրոհները մի ամբողջ բիզնես են։