Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում խորացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները. Իրանի ԱԳ նախարար
Ջեդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։ ????Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ադրբեջանը կարևոր տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականությունում։ Նա ընդգծել է, որ երկու ժողովուրդները, պատմականից զատ, ունեն նաև ազգակցական կապեր։ ????Աբդոլլահիանը շնորհավորել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացումը և գոհունակություն հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման առնչությամբ։ ????