Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2024

Մարզական ֆեդերացիաները մտահոգված են ֆինանսավորման նոր կարգի առնչությամբ. նախարարությունը ներկայացնում է պարզաբանում

0

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ազգային մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական միջոցների տրամադրման ու հաշվարկման կարգում փոփոխությունը հարցեր է առաջացրել ֆեդերացիաների ներկայացուցիչների մոտ:  

«Արմենպրես»-ը ներկայացնում է և ֆեդերացիաների մտահոգությունը, և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարզաբանումը խնդրին:

Ֆինանսավորման նոր կարգը սահմանում է, որ մեծահասակների հավաքականներն առավելագույնը չորս ուսումնամարզական հավաքներ պետք է անցկացնեն, որից մեկը՝ արտերկրում, և մասնակցեն առավելագույնը միջազգային 2 մրցաշարերի (այդ թվում՝ աշխարհի և Եվրոպայի գավաթի խաղարկությունների, շախմատի համաշխարհային օլիմպիադայի և համաշխարհային ուսանողական ունիվերսիադայի): Կան մարզաձևեր, որոնց պարագայում, սակայն, միջազգային կարգին համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով թիմերն ուսումնամարզական հավաքներ են անցկացնում արտերկրում: Այդպիսի մարզաձև է, օրինակ, սպորտային մարմնամարզությունը, որի ֆեդերացիան ուսումնամարզական հավաքները կազմակերպում է բացառապես արտերկրում, տարեկան մի քանի անգամ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մասնավորապես ասաց. «Մենք ի վիճակի չենք այստեղ` Հայաստանում, ուսումնամարզական հավաք անցկացնել, քանի որ չունենք պայմաններ: Շատ ուրախ կլինեինք, եթե պայմաններ լինեին և հավաքն անցկացնեինք այստեղ: Հուսով եմ` մի քանի տարի հետո կլինեն: Այն կետը, որտեղ ասվում է, որ 2 միջազգային  մրցաշարեր  պետք է անցկացնել մեծահասակների հավաքականների համար` անհասկանալի է: Քանի որ մարմնամարզիկները պետք է 4 փուլ անցնեն աշխարհի գավաթում, որպեսզի հավաքած միավորներով մենք կարողանանք մասնակցել աշխարհի առաջնությանը: Եթե երկուսին ենք գնում, չենք կարող մասնակցել աշխարհի առաջնությանը: Անձամբ ինձ ասել են, որ մենք` մարմնամարզիկներս, խնդիր չունենք: Պարզապես չենք ուզում օրենքի խախտում լինի: Ամեն մարզաձև իր յուրահատկությունն ունի. իմ խնդրանք այն է, որ պետք է դա հաշվի առնվի: Մարզիկներն աճում են ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերի մասնակցությամբ»:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը,  անդրադառնալով փոփոխությանը, նկատեց. «Մեծ սպորտում մարզիկները չեն կարող միայն 4 ուսումնամարզական հավաք անցկացնել և/կամ 2 միջազգային մրցաշարի մասնակցել (աշխարհի և Եվրոպայի առաջնությունները չհաշված): Մարզիկները տարվա ընթացքում միջին վիճակագրությամբ 4-5 միջազգային մրցաշարի պետք է մասնակցեն: ԽՍՀՄ տարիներին մարզիկները 280-300 օր հավաքներ էին անցկացնում: Մարզիկներին պետք են այդ հավաքները: Դրանք պարտադիր են: Մարզիկը չի կարող երկու ամիսը մեկ մարզական հավաք անցկացնել: Բայց մեզ բազմիցս ասել են, որ ֆեդերացիան խնդիր չունի»:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց. «Մենք չենք կարող ՀՀ-ում երեք ուսումնամարզական հավաք անցկացնել, քանի որ համապատասխան պայմաններ չունենք: Կստացվի, որ մենք անընդմեջ հավաք կանցկացնենք միայն Երևանի հրաձգության մարզադպրոցում, քանի որ հրաձգությունը Հայաստանում կենտրոնացած է մեկ վայրում` հենց մարզադպրոցում: Ենթակառուցվածքների առումով մենք այլընտրանք չունենք: Մենք չունենք միջազգային կարգին համապատասխան երկրորդ հրաձգարանը: Մեր մարզաձևում էլ առկա է աշխարհի գավաթի մասնակցության միջոցով աշխարհի առաջնության համար համապատասխան միավորներ վաստակելու անհրաժեշտությունը»:

Ի պատասխան ֆեդերացիաների մտահոգությունների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պարզաբանեց, որ ֆեդերացիաների ֆինանսավորման նոր կարգը սահմանելիս պետք է կետային տվյալներ ունենալ, որպեսզի հնարավորություն լինի հաշվարկ կատարել: «Երկու միջազգային մրցաշար, 4 ուսումնամարզական հավաք. սա սահմանափակում չէ: Սա ընդամենը ելակետային տվյալ է: Յուրաքանչյուր ֆեդերացիա իր բաժին ֆինանսներով, այն գումարով, որը տրամադրվում է կառավարության կողմից, կարող է անցկացնել անսահմանափակ քանակությամբ ուսումնամարզական հավաքներ և միջազգային մրցաշարեր: Չի սահմանափակվում դրանց քանակը: Ֆեդերացիան ինքը կամ գլխավոր մարզիչներն իրենք են որոշում, թե որտեղ են ուզում անցկացնել հավաքը, որտեղ են ուզում միջազգային մրցաշարի մասնակցել: Այդ որոշումները կայացնելուց հետո հայտ են ներկայացնում, ֆինանսավորվում են, գնում, մասնակցում են: Ոչ ոք իրենց չի սահմանափակում: Նույնիսկ խոսակցություններ եղան, որ կան ֆեդերացիաներ, որ իրենց հավաքները միայն արտասահմանում են անցկացնում: Այդպիսի ֆեդերացիա է սպորտային մարմնամարզությունը: Ցավոք, այս պահին մենք համապատասխան չափանիշների մարզադահլիճ չունենք, որտեղ մեր մարմնամարզիկները կարողանան մարզվել: Իհարկե, դա կլինի մոտ ապագայում, բայց այս պահին չունենք: Մենք ասել ենք, խնդիր չկա, գնացեք ձեր նախընտրած վայր, արեք ձեր ուսումնամարզական հավաքը և բերեք հաշվետվություն, փակեք: Ոչ ոք չի սահմանափակում ու քանակ չի դնում: Պարզապես ամեն ինչ սահմանված գումարի սահմաններում պետք է անել: Հրամանը պետք էր, որ ելակետային տվյալներ ունենանք: Իրենք են որոշում, որտեղ անել հավաք, որքան անել հավաք, ինչ մրցաշարի մասնակցեն և ինչպես մասնակցել: Որևէ սահմանափակում չկա»,-ընդգծեց նախարարի տեղակալը:





Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов





Москва

Триумфальное возвращение Льва Лещенко на сцену спустя месяцы затишья. Артист презентовал дуэт с солистом группы “Парк Горького” Сергеем АРУТЮНОВЫМ


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

«Волшебные башмачки Элли» - эта постановка создана по мотивам знаменитой сказки Александра Волкова «Волшебник Изумрудного города» - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Рок-версия гимна Белогорска прозвучала на масштабном рок-н-мобе

Спортивные достижения Ставрополья представят на выставке «Россия» в Москве

Спортсмен Росгвардии занял второе место в личном многоборье на Играх БРИКС


WTA

Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосхе



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Российские флаги снова вывесили на матче Евро-2024 между Англией и Сербией



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России