«Կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանն այդ որոշմանը հակազդելու է՝ սկսած տնտեսականից, վերջացրած ընդհուպ ռազմական ու պատերազմական միջոցներով»․ «168 ժամ»
Հիմա Հայաստանի իշխանությունը ցանկանում է փոխել երկրի արտաքին քաղաքական վեկտորը։ Մամուլում հայտնված ու չհերքված տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանը որոշել է մինչև տարեվերջ Եվրամիության (ԵՄ) անդամության թեկնածուի հայտ ներկայացնել։ Սա արտաքին քաղաքական լրջագույն որոշում է, որն ունենալու է՝ ինչպես հնարավորություններ, այնպես էլ՝ ռիսկեր։ Ընդունենք՝ հնարավորությունների մասով ամեն ինչ պարզ է՝ բարեկեցիկ, ժողովրդավարական Եվրոպային մաս կազմելու անդամության