Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 10 հազար անօդաչու թռչող սարք․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 10 հազար անօդաչու թռչող սարք, հայտարարել է պաշտպանության նախարար Գրանթ Շապսը Կիև կատարած այցի ժամանակ։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Այս քայլը ներկայացնում է լրացուցիչ 125 միլիոն ֆունտ (160 միլիոն դոլար) ներդրում, ի հավելումն 200 միլիոն ֆունտ (254 միլիոն դոլար) անօդաչու թռչող սարքի փաթեթի, որը հունվարին հայտարարել էր վարչապետ Սունակը:
«Ես ամրապնդում եմ մեր հանձնառությունը՝ զինելու Ուկրաինան նորագույն անօդաչու սարքերով, որոնք մատակարարվում են անմիջապես Մեծ Բրիտանիայի առաջատար պաշտպանական ընկերություններից՝ անմիջապես գործարանի հատակից մինչև ճակատային գիծ»,- ասել է նախարարը։