«Փաստի առաջ կանգնեցնելու», հապճեպ մի բան անցկացնելու ոճը չի փոխվում. Իզաբելլա Աբգարյան
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Տրանսպորտի թանկացման նախագիծը հրատապ կարգով կրկին ներառեցին Երևանի ավագանու նիստի օրակարգում՝ հնարավորինս սահմանափակելով ժամանակի առումով նոր տարբերակի քննարկումը թե խմբակցություններում, թե լայն հանրության հետ։ «Փաստի առաջ կանգնեցնելու», հապճեպ մի բան անցկացնելու ոճը չի փոխվում՝ նույնիսկ անտեսելով հարցի հանրային կարևորությունը։ Նոր նախագիծը ձեզ եմ ներկայացնում ստորև.