«Դա Պուտինի հանձնարարականն էր, որ հայ ժողովրդի գիտակցության մեջ ողջ պատասխանատվությունը հանկարծ չմնա Ռուսաստանի վրա». «Ա1+»
«Մեծ գրոհներից առաջ ուժերի վերաճանաչում, վերադասավորում, հետախուզություն է տեղի ունենում։ Տեղի է ունենում ճիշտ այն, ինչ, եթե թերթեք դասագրքերը, կտեսնեք, որ տեղի էր ունենում առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին, երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին։ Բլոկավորվում են։ Հարմար դաշնակիցներ ընտրելու փնտրտուք է հիմա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին։ Մ․ Հայրապետյանը հավելեց, որ