Եթե ՀՀ-ն չհամագործակցի Իրանի հետ, Հարավային Կովկասում տոտալ ազդեցությունը լինելու է Թուրքիայինը. Վիկտոր Նադեին-Ռաևսկի. 168.am
Մինչ արևմտյան համայնքն ինտենսիվ ջանքեր է ներդնում Հարավային Կովկասից Ռուսաստանի վերջնական դուրսբերման ուղղությամբ, հակառակ ջանքերն են կիրառվում Թուրքիայի ազդեցությունն էլ ավելի մեծացնելու նպատակով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, որը նախորդ շաբաթ Անկարայում հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ Վաշինգտոնում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների