Գազայում ստեղծված իրավիճակը պահանջում է հրատապ որոշումներ կայացնել. Թուրքիայի ԱԳ նախարար
Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը այլ երկրներից պահանջում է հրատապ որոշումներ կայացնել։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ ՝ թուրք-ամերիկյան ռազմավարական մեխանիզմի նիստից առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր պատվիրակությունները բանակցություններ են վարել հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում ՝ անվտանգության, տարածաշրջանային համագործակցության, տարածաշրջանային խնդիրների, առեւտրի եւ էներգետիկայի։
Աշխարհաքաղաքական իրավիճակը և տարածաշրջանային իրադարձությունները մեզանից պահանջում են սերտ համագործակցություն և համատեղ աշխատանք։
Գազայի հատվածում լուրջ իրավիճակը մեզանից պահանջում է անհապաղ լուծել այդ հարցը», - Ֆիդանի խոսքերն է մեջբերում Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։