Կիևը Փարիզից չի խնդրում զինվnրական անձնակազմ ուղարկել Ուկրաինա․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Կիևը Փարիզից չի խնդրում զինվորական անձնակազմ ուղարկել Ուկրաինա։
Այս մասին Վիլնյուսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք խոսում Ուկրաինայում գործողության մասին, քանի որ Կիևը հիմա դա չի պահանջում, բայց մենք, իհարկե, ոչինչ չենք բացառում առաջիկա ամիսներին», - ասել է Սեժուրնեն։
Նա պարզաբանեց, որ հնարավոր է «ականազերծման գործողություններ»։
«Օրինակ՝ անձնակազմի տեղակայում Ուկրաինայում, բայց ոչ կռվելու նպատակով», - պարզաբանել է արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը։