Թաթուլ Պետրոսյան․ «Սերգեյ Լավրովի կոշտ հարցադրումը կարմիր քարտ էր իշխանություններին եւ նախազգուշացում՝ հայ ժողովրդին»
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում շնորհավորելով հայ մայրերին, կանանց, աղջիկներին եւ տատիկներին՝ մաղթեց, որ կարողանան առողջ եւ կամքի ուժով լցված դիմակայել Հայաստանում դեռեւս տիրող այս արհավիրքին։ Այնուհետեւ նա անդրադարձավ մարտի 5-ին Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի շիրիմին պաշտոնյաների այցն ապահովող ուժային կառույցների կողմից լրատվամիջոցների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելուն եւ լրագրողների նկատմամբ որոշ գործիչների ցուցաբերած անհարգալից վերաբերմունքին։ Խոսելով