Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
Երևանի սրտում գործող «Ժողովուրդների բարեկամության» շքանշանակիր Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն արդեն բարեկարգ սանհանգույցներ ունի։ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են թատրոնի մեծ և փոքր դահլիճների հին սանհանգույցները։ Վերանորոգման համար Բանկը տրամադրել է 28 միլիոն ՀՀ դրամ։ Հարկ է նշել, որ վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով՝ բացառապես հայկական քարերի կիրառմամբ՝ չխախտելով շենքի ընդհանուր ճարտարապետական տեսքը: