Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2024

ՆԳՆ պատվիրակությունը Դուբայում մասնակցել է Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին

0

ՆԳՆ պատվիրակությունը՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մարտի 5-ից 7-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մասնակցել է Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված էին կոնֆերանսներ, կլոր սեղաններ, աշխատանքային խմբեր՝ հետևյալ թեմաներով՝ թմրամիջոցների դեմ պայքար, կինոլոգիական ծառայություն, քրեագիտություն (դատաբժշկություն), ճանապարհային անվտանգություն, հանցագործության կանխարգելում, երթևեկության կառավարում և արտակարգ իրավիճակների արձագանքում, ֆինանսական հանցագործությունների և փողերի լվացման դեմ պայքար, կիբերհանցագործությունների մեղմացում, ոստիկանության գլոբալ մրցունակության զարգացում և այլն։

Գագաթնաժողովին մասնակցում էին պատվիրակություններր 138 երկրներից:

Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է ունեցել Դուբայի ոստիկանության պետ, Դուբայի ոստիկանության ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդուլլա Խալիֆա Ալ Մարրիին, Դուբայի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ահմադ Մոհամադ Ռաֆիի, դատական բժշկության և քրեագիտության գլխավոր վարչության տնօրեն, գեներալ-մայոր Ահմադ Թանի Բին Գուլաիտա Ալ Մհեիրիի, Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը ներկայացնող գեներալ-մայոր Աբեյդալլահ Աբեդրաբուհ Մաիտահի, Իտալիայի Հռոմ քաղաքի ոստիկանության պետ Վիտորիո Պիսանիի, Անգոլայի Հանրապետությունը ներկայացնող ՆԳ նախարարի տեղակալ Ժոզե Պաուլինո Ցունհա դե Սիլվայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի կոմիսար Ռայմոնդ Սիու Չակ-յիի և այլոց հետ։ Քննարկվել են ոստիկանության համակարգերում առկա մարտահրավերները, ինչպես նաև երկկողմ համագործակցության հեռանկարներ։

Պատվիրակությունը մասնակցել է շուրջ 130 երկրների ներկայացրած անվտանգության և ոստիկանության ոլորտին վերաբերող ցուցահանդեսին՝ հավաքագրելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն։ Այցելել է Դուբայի ոստիկանության գլխամաս՝ ծանոթանալու ապացույցների հավաքագրման և պահպանման, քրեագիտական փորձաքննությունների անցկացման ընթացակարգերին, ինչպես նաև նշված ստորաբաժանման տեխնիկական հագեցվածությանն ու աշխատանքների անցկացման եղանակներին։

Հանդիպում է տեղի ունեցել նաև քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Տարիք Սուլթան Հիլալ Համիդի և Ինտերպոլի միջազգային հետախուզման մասի պետ, ոստիկանության մայոր Շուաիբ Ալհամմադիի հետ. քննարկվել են միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ձերբակալման, պահման և հետ հանձնման ներպետական ընթացակարգերի ընդհանրություններն ու տարբերությունները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկելու ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՄԷ ոստիկանության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նպատակահարմարության հարցը, որով հնարավորություն կընձեռվի Դուբայի ոստիկանությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների վերապատրաստումներ անցկացնել։





Губернаторы России
Москва

Собянин прибыл в Китай с рабочим визитом





Москва

Топ-5 самых ярких зарубежных архитектурных проектов на первичном рынке Москвы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин рассказал о росте турпотока из Китая



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Моргенштерн

Моргенштерн* жестко ответил хейтерам и защитникам Дилары




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы

В Лужниках состоялась церемония открытия Всероссийской Спартакиады Специальной Олимпиады

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Большой шлем

«Надо чем-то жертвовать». Арина Соболенко отказалась ехать на Олимпиаду в Париже



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

За прошедшую неделю подмосковные росгвардейцы обеспечили безопасность более 200 мероприятий



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России