Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում. Արարատ Միրզոյան
Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքից որևէ բան որևէ մեկին հանձնելու վերաբերյալ. այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։