Հիմնադրվեց Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը
Սույն թվականի մարտի 12-ին «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցի (այսուհետև՝ Ցանց) հիմնադիր համաժողովը։ Համաժողովին մասնակցում էին «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի գործադիր տնօրեն Ջուլետտա Առուստամյանը, Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Մարիամ Ավագյանը, «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի լիազոր ներկայացուցիչ Անահիտ Քոսակյանը, «Վերադարձ