ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին այցելելու է Հայաստան
0
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին այցելելու է Հայաստան, «Ազատությանը» լուրը փոխանցել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ առանց հավելյալ մանրամասների: Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները ևս հայտնում են, որ Ստոլտենբերգը առաջիկա օրերին ժամանելու է Բաքու: