Խաղաղության եվրոպական հիմնադրամը 5 մլրդ եվրո կստանա Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար․ Շոլց
Խաղաղության եվրոպական հիմնադրամն այս տարի 5 միլիարդ եվրո կստանա Ուկրաինային հետագա ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում: