Добавить новость
103news.com
World News in Armenian
Март
2024

Ադրբեջանը գործընթացն օգտագործում է, փորձելով մաքսիմալ զիջումներ կորզել, բայց գետնի վրա պատրաստում են ռազմական գործողություններ. Հայրապետյան 

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը  – Տիկի՛ն Հայրապետյան, Բաքվի գլոբալ ֆորումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է այն մասին, թե ինչո՛ւ Արցախի հարցում իրենք գնացին պատերազմական գործողությունների ճանապարհով, ընդհանուր առմամբ, ինչի՞ մասին էր Ալիևի այդ հայտարարությունը։ – Ալիևն այս տարվա հունվարին նշել էր, որ իրեն բազմիցս առաջարկվել են լուծումներ, ըստ […]

The post Ադրբեջանը գործընթացն օգտագործում է, փորձելով մաքսիմալ զիջումներ կորզել, բայց գետնի վրա պատրաստում են ռազմական գործողություններ. Հայրապետյան  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Բաքվի գլոբալ ֆորումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է այն մասին, թե ինչո՛ւ Արցախի հարցում իրենք գնացին պատերազմական գործողությունների ճանապարհով, ընդհանուր առմամբ, ինչի՞ մասին էր Ալիևի այդ հայտարարությունը։

– Ալիևն այս տարվա հունվարին նշել էր, որ իրեն բազմիցս առաջարկվել են լուծումներ, ըստ դրանց առաջարկում էին որոշ շրջանների վերադարձ՝ առանց պատերազմի, բայց ինքը մերժել է այդ լուծումները, քանի որ նախընտրել է պատերազմի ճանապարհը, ուզում եմ ասել, որ Ալիևի ելույթներն իրար հակասում են։ 

Միջազգային հանրության շրջանում նա փորձում է ցույց տալ, որ հարկադրված է գնացել ռազմական լուծման, բայց իրականության մեջ բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ պատերազմը հաղթելը եղել է իր կյանքի առաքելությունը։ 

Քանի որ հայկական կողմն իր քայլերով փաստացի արդարացնում է Ադրբեջանի ագրեսիան, դրա համար էլ Ադրբեջանը փորձում է Հայաստանում օրակարգեր թելադրել, ցույց տալ, որ Հայաստանն է մեղավոր, որ խաղաղ կարգավորում չի եղել, փոխարենը ընդունելու այն պարզ իրողությունը, որ Ադրբեջանը երբեք չի ուզել խաղաղ կարգավորում, ավելին՝ Ադրբեջանը հենց հիմա էլ բանակցությունները ակնհայտորեն իմիտացնում է, մեր երկիրը մի կողմից կոչում է «Արևմտյան Ադրբեջան», առավոտից երեկո եթերները լցնում է մեր քարտեզներով՝ դա ներկայացնելով որպես իրենց պատմական հայրենիք, իսկ միջազգայինների մոտ խոսում է խաղաղությունից։

– Կոնկրետ այս պահին Ադրբեջանն ի՞նչ պահանջներ ունի Հայաստանից։

– Կարծում եմ, որ Ադրբեջանի պահանջների ցուցակը պարբերաբար թարմացվում է, քանի որ նախորդ պահանջները կատարվում են։ Նիկոլ Փաշինյանը բավարարեց պահանջները Լեռնային Ղարաբաղի հարցով, այդ իսկ պատճառով հիմա էլ փորձում են հարցականի տակ դնել Հայաստանն Իրանին, Վրաստանին կապող միջպետական ուղիները: Դրանից հետո Ադրբեջանը կխոսի Սյունիքով անցնելիք հնարավոր ճանապարհների, դրանց նկատմամբ իր հավակնությունների մասին, դրանից հետո Ադրբեջանը կասի, որ Երևանը հին ադրբեջանական քաղաք է, որտեղ «վերացվել» է ադրբեջանական մշակութային ժառանգությունը։ Ու այսպես շարունակ, որովհետև դիմադրության չի հանդիպում, փոխարենը իշխանությունը վերցնում է այդ պահանջների ցուցակը, կատարելով առաջ է գնում։ 

– Կոնկրետ այս պահին Ադրբեջանի գերնպատակը Տավուշի չորս գյուղի վերադա՞րձն է, տիկի՛ն Հայրապետյան։

– Ադրբեջանի գերնպատակն այն է, որ, առհասարակ, Հայաստան պետություն չլինի այս տարածաշրջանում, փուլ առ փո՞ւլ դրան կհասնեն, թե՞ ոչ, ինչպես ասում են՝ տեխնիկայի հարց է իրենց համար։ Ադրբեջանն այսօր Հայաստանի դեմ հսկայական ծավալի հոգեբանական, քարոզչական պատերազմ է իրականացնում, շատերը դա չեն տեսնում, բայց դա արվում է ակտիվ տեմպերով՝ ուժի, ուժի սպառնալիքի կիրառմամբ, օրինակ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասնակցությամբ նույն այդ հարցազրույցները և այլն, այդ ամբողջը հսկայական քարոզչական ծրագրի բաղադրիչներ են, որոնք իրականացվում են մեր հանրության դեմ։ 

– Թուրքական կողմից վերջին երկու օրերին ակտիվորեն հնչում են հայտարարություններ «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության վերաբերյալ, Հաքան Ֆիդանն այդ առումով «ակնկալում է միջազգային աջակցություն»։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ ռազմական ճանապարհով են փորձելու հասնել իրենց նպատակին։

– Բնականաբար ռիսկը կա, բայց դա բավականին բարդ աշխարհաքաղաքական կոնյունկտուրա է պարունակում, ու դժվար է հստակ գնահատական տալ դրա հետ կապված։ Այն, որ Ադրբեջանը փորձելու է գնալ այդ ճանապարհով, ինձ համար պարզ ճշմարտություն է, ու 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիան, այդ ժամանակ, դրան նախորդող ու հաջորդող շրջաններում գրաված դիրքերը ծրագրի մի մաս էին: Ադրբեջանն ուղղակի, պատահական դիրքեր չի վերցնում, գրավում է ռազմավարական բարձունքներ, որոնք իր համար պատեհ պահին կօգտագործի իր ագրեսիվ նպատակներն իրականացնելու համար։ 

Ադրբեջանի ծրագրերը հասկանալու համար բավական է ընդամենը շեշտել, որ վերջին երկու ամսվա մեջ 20 զորավարժություն ու վարժանք են անցկացրել, զենքի գնումների ծավալն են կտրուկ ավելացրել, դրան զուգահեռ հռետորաբանությունն են խստացնում։ Այն, որ Ալիևը հունվարի 10-ից հետո չի խոսում Հայաստանի հետ կապված հավակնությունների մասին, լռում է, փոխարենն այդ մասին խոսում են իրենց պատգամավորները, մամուլը, Հանրային հեռուստաընկերությունը, այսինքն՝ պետական այդ քարոզչությունը, միևնույն է, արվում է, ոչ ոք չի չեղարկել այդ ամենը։

– Բայց խոսում են խաղաղության հասնելու առավել իրատեսական հնարավորության մասին թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունները։

– Ես վստահ եմ, որ իրականում Ադրբեջանը ոչ մի պայմանագիր էլ չի ցանկանում կնքել, նա չի պատրաստվում ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ընդամենն օգտագործում է գործընթացը, ինչպես դա եղել է ԼՂ-ն բռնի տեղահանելուց առաջ ու հետո, ինչպես դա եղել է ԼՂ-ի բանակցային գործընթացի տասնամյակների ընթացքում։ Գործընթացն օգտագործում են, փորձելով մաքսիմալ զիջումներ կորզել, բայց գետնի վրա պատրաստում են ռազմական գործողություններ։ 

Քանի որ հայկական կողմը առհասարակ որևէ նշաձող էլ չունի, ցանկացած քայլ, գործողություն, որն Ադրբեջանին դուր չի գալիս, դիտվում է որպես պատրվակ։ Իսկ Հայաստանի իշխանության այս քաղաքականությունը խաղաղության հետ ոչ մի աղերս չունի, դա Ադրբեջանի ագրեսիան, ցեղասպանությունը արդարացնելու քաղաքականություն է։ Իրականության մեջ ամեն բան ցույց է տալիս, որ ամեն ինչ հակառակ ուղղությամբ է գնում, ընդ որում՝ ոչ միայն տարածաշրջանը, այլ նաև ամբողջ աշխարհը, հետևաբար, իրականությունը չես կարող երկար կեղծել, ինչ-որ պահի դա արդեն չափազանց իրական ու շոշափելի կարող է դառնալ կեղծելու համար։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ադրբեջանը գործընթացն օգտագործում է, փորձելով մաքսիմալ զիջումներ կորզել, բայց գետնի վրա պատրաստում են ռազմական գործողություններ. Հայրապետյան  first appeared on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве





Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Юрий Шатунов

Вдова Шатунова во вторую годовщину смерти сделала откровенное признание




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»: лидируют темы ИИ, кибербезопасности граждан и цифровизации отраслей народного хозяйства

В Кузьминках обустраивают пространство для отдыха и занятий спортом

Ростелеком: Объявлены итоги XIII конкурса «Вместе в цифровое будущее»


Уимблдон

Уимблдон потребует от российских теннисистов подписать декларацию о нейтралитете



Новости Крыма на Sevpoisk.ru


Интернет

Подтверждена совместимость офисного пакета AlterOffice с операционными системами РОСА



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России