Իսրայելը մի քանի շաբաթից գործողություն կիրականացնի Ռաֆահում. Նեթանյահու
Իսրայելը մի քանի շաբաթից գործողություն կիրականացնի Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում՝ այդ տարածքից խաղաղ բնակչության տարհանումն ապահովելուց հետո։
Այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ բացելով Իսրայելի կաբինետի ամենշաբաթյա նիստը։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք գործողություն կիրականացնենք Ռաֆահում, մի քանի շաբաթ կպահանջվի, և դա տեղի կունենա»,- ասել է Նեթանյահուն։
«Ռազմական ճնշումը միակ միջոցն է՝ ոչնչացնելու պաղեստինյան արմատական շարժման մնացած գումարտակները և ազատ արձակելու բոլոր պատանդներին»: