Պուտինը հավաքել է ձայների շուրջ 87 տոկոսը՝ քվեաթերթիկների մեկ երրորդի հաշվարկից հետո
Ռուսաստանում մարտի 15-17-ն անցկացված նախագահական ընտրություններում, ըստ քվեաթերթիկների 30,08 տոկոսի հաշվարկի, հաղթում է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ստանալով ձայների 87,68 %-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։