Մեր մոտեցումները տարբեր են, բայց հայրենիքը մեկն է. Պուտինը հանրահավաքին ներկայացել է մրցակիցների հետ
Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում Ռուսաստանի հետ Ղրիմի և Սևաստոպոլի վերամիավորման 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՌԴ վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ներկայանալով մրցակից թեկնածուների հետ։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ես հանդիպեցի գործընկերներիս հետ, որոնք իրենց ճանապարհն անցան նախագահական նախընտրական արշավում։ Նրանք բոլորն այստեղ են, այս հրավերը նրանց համար անսպասելի էր, հրավիրեցի, որ գան այս միջոցառմանը, տոնին»,- ասաց Պուտինը։
Նա մրցակից թեկնածուների և երգիչ Գրիգորի Լեպսի հետ կատարեց Ռուսաստանի պետական հիմնը։