2023թ.-ի քրեական վարույթներով վերականգնվել է ավելի քան 32 մլրդ դրամի վնաս. դատախազության ամփոփումը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2024 թվականի մարտի 18-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ: Նիստի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2023 թվականի աշխատանքները: Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրել է Գլխավոր դատախազության Տնտեսական գործունեության, Պետական իշխանության, Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունների աշխատանքը: Այս համատեքստում Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ 2023