Նախադեպ է ստեղծվում, որ միջազգային մարդասիրական իրավունքը կարող է խախտվել առանց հետևանքների. քննարկում Միացյալ Թագավորության խորհրդարանում՝ «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով խորագրով
0
Մենք հանդիպեցինք Լեռնային Ղարաբաղից մի խումբ փախստականների, ովքեր սարսափելի մանրամասներ նկարագրեցին շրջափակման և նրանց վերջնական վտարման վերաբերյալ: Նրանք նկարագրում էին, որ այսպես կոչված ռուս խաղաղապահներն արտոնյալ կարգավիճակով մեկնում էին Հայաստան, որի հնարավորությունը տեղի բնակչությունը չուներ, և ապրանքներ էին գնում միայն սովամահ եղած ժողովրդին զանգվածաբար ուռճացված գներով վերավաճառելու համար: