Կյանքից հեռացել է Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարը
Հինգշաբթի օրը 77 տարեկան հասակում ծանր հիվանդությունից մահացել է Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ֆրեդերիկ Միտերանը։
Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով նրա հարազատներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ նա 2009-2012 թվականներին եղել է Ֆրանսիայի մշակույթի նախարար։