Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում. News.am
Թեհրանը շատ ուշադիր հետևում է հայ–ադրբեջանական զարգացումներին։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բաքվի պահանջով Տավուշի մարզում 4 ոչ անկլավային գյուղեր Ադրբեջանին հանձնելու՝ Հայաստանի իշխանությունների որոշմանը։