Էլեկտրոնային տոմսային համակարգ, ներդրումների վերադարձ, ստեղծագործողների խրախուսում. 2023 թ. մշակույթի կատարողականը
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի արտահերթ նիստում շարունակվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ի թիվս մյուս ոլորտների, ներկայացրել է նաև մշակույթի ոլորտի հիմնական ցուցանիշները: Հաստատվել է մշակույթի զարգացման