Ձերբակալվել են Ավետիս Ավետիսյանն ու «Մարտական եղբայրության» այլ անդամներ
«Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք Վաղ առավոտյան ձերբակալվել է «Մարտական եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը։ Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։ «Մարտական եղբայրության» նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։ Մենք դա հասկանում և գիտակցում ենք։ Միաժամանակ մենք