Ոստիկանական օպերացիան բացարձակապես ապօրինի է․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Առավոտվանից սկսած ոստիկանական օպերացիան բացարձակապես ապօրինի է, ուղեկցվում է մի շարք հիմնարար ազատությունների ոտնահարումներով և նպատակ է հետապնդում խաթանելու խաղաղ հավաքներ իրականացնելու անձանց իրավունքը։ Ոստիկանական նման պահվածք, երբ հավաքի պոտենցիալ մասնակիցներին տանից են տանում (նախքան հավաքի գնալը) 2018 թվականի ապրիլից ի վեր տեսած չկաինք։ Անկախ հավաքի