«Գյումրիից է լինելու Նիկոլի հեռացումը, ոնց բերել եք, այնպես էլ հեռացրեք»․ Ազգային ուժերի հավաք՝ Գյումրիում
Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում ազգային ուժերի հավաքի ժամանակ բուռն քննարկման թեմա դարձավ հայրենիքի փրկության մասին Սեդրակ Վարդանյանի ծրագիրը։ Սեդրակ Վարդանյանը 1988 թվականի Արցախյան շարժման մասնակից է եղել, 1989 թվականին Հրանտ Խաչատրյանի ու Կարեն Վարդանյանի հետ հիմնադրել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը, այժմ էլ «Արմատ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավարն է։ Նա նշում է, որ առաջնահերթ ուշադրություն պիտի