Տեղի է ունեցել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողություն
Մարտի 25-ին ոստիկանության Էրեբունու բաժնի բակում տեղի է ունեցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններ Մարտիկ Ավետիսյանի, Պարգև Կարապետյանի, Արթուր Մանուկյանի և Լևոն Բազինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողություն, որին մասնակցում էր ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Ներկա էին ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության