Տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ ԼՂ-ի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ ՀՀ-ին հարկադրում են «խաղաղություն» հասկացությունը. Լևոն Քոչարյանի ելույթը` Ժնևում
0
Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Վեց ամիս է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա և գրավել այն: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տևած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի,