«Եթե ունես հավատք, չես կարող հրաժարվել Աստծո պարգևից՝ երեխայից»․ հոգևորականի դիտարկումները
Եկեղեցու օգնությանն այս խնդրով դիմողները մեծ թիվ են կազմում, սակայն, ցավոք, գալիս են հիմնականում հղիության ընդհատումից հետո, ոչ թե առաջ։ Երբ քայլն արդեն արված է, և առաջացել է մեղքի զգացում, այդ ժամանակ արդեն հիշում են քահանայի մոտ գալու մասին։ Իսկ նախքան քայլն անելը հազվադեպ են գալիս խորհուրդ հարցնելու։ Ասեմ ավելին՝ խոստովանությունների զգալի մասը վերաբերում է հենց աբորտներին՝ թե՛ այժմ, թե՛ անցյալում արված։ Այս արարքը վաղեմության ժամկետ չունի և անխուսափելիորեն ծանրանում է մարդու սրտի, մտքի, հոգու վրա։